Սպորտ

Շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության մեկնարկային տուրի զույգերը հայտնի են

2 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության մեկնարկային տուրի զույգերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց հոբելյանական` 80-րդ առաջնության և կանանց 75-րդ առաջնության վիճակահանության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողության մեկնարկին մասնակիցներին հաջողություն մաղթեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև լույս հայտնեց ականատես լինելու հետաքրքրիր պարտիաների:Առաջնությանն ի սկզբանե հայտավորված շախմատիստներից հիվանդության պատճառով չեն մասնակցի Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը:

Տղամարդկանց պայքարում մրցաշարի անդրանիկ տուրում կմրցեն`Արման Փաշիկյան-Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան, Արման Միքայելյան-Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մամիկոն Ղարիբյան զույգերը:

Կանանց առաջնության 1-ին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` Աստղիկ Հակոբյան-Մարիամ Ավետիսյան, Աննա Խաչատրյան- Սիրանուշ Ղուկասյան, Թերեզա Ամբարջյան-Նարե Առաքելյան, Սուսաննա Գաբոյան- Մարիա Գևորգյան, Վերոնիկա Խաչատրյան- Մարիա Կուրսովա:

Հայաստանի այս տարվա առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 9 միլիոն դրամ: Տղամարդկանց առաջնության առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի անհատաական առաջնությանը:

80-րդ և 75-րդ առաջնությունը բաղկացած են 9 տուրերից և չեն ունենա հանգստի օր: Այն կեզրափակվի հունվարի 20-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում