Կարծիքներ

Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը թե Ադրբեջանում խորհրդարանական, թե Արցախում սպասվող համընդհանուր ընտրությունների շրջանում ադրբեջանական կողմից կանխատեսում է տեղեկատվական հարվածներ՝ հայկական կողմի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Պետք է գիտակցել, որ ինչպես Ադրբեջանում ընտրությունների ժամանակ տեղեկատվական մեծ հոսքեր են գալու և հարվածներ են լինելու, այնպես էլ Արցախում նախընտրական շրջանում Ադրբեջանը փորձելու է տեղեկատվական հարվածներ հասցնել մեզ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ պետք է պատրաստ լինել դա թույլ չտալու:

Պողոսյանն այս պարագայում կարևոր համարեց միասնականությունը: Նրա կարծիքով՝ Արցախի խնդրի բանալին գտնվում է հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի ձեռքում: «Եթե մենք միշտ լինենք ավելի հզոր, ապա որևէ իրավիճակի փոփոխություն այդ հարցում չեմ կանխատեսի՝ բացի մի դեպքից, եթե չապահովենք մեր հզորությունն ու միասնականությունը»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում