Մարզպետի այս տարվա առաջին խորհրդակցությունն անցավ հագեցած օրակարգով

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում խոսվեց այս տարվա առաջնահերթ անելիքների եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաեւ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմին՝ մաղթելով անձնական ու աշխատանքային հաջողություններ: Ապա Գնել Սանոսյանն անցավ օրակարգային հարցերին՝ համապատասխան հանձնարարականներ տալով մարզպետարանի ստորաբաժանումներին: «Մեզ սպասում է լարված ու հագեցած աշխատանքային տարի: Դրա համար բոլորս պետք է նորովի նայենք մեր աշխատանքներին, փորձենք առաջ գնալ հաստատուն քայլերով ու նոր ձեռքբերումներով: Մարզպետարանի ստորաբաժանումները պետք է ավելի շատ լինեն նախաձեռնողի դերում, քան թե սպասեն մեր հանձնարարականներին ու հրահանգներին: Նախորդ տարվա գոհացուցիչ արդյունքները, կարծում եմ, կկարողանանք նկատելիորեն ավելացնել, գրանցել նոր ու շոշափելի ձեռքբերումներ: Ինչպես ասում են՝ բոլորս ի գործ»,-մարզպետարանի աշխատակիցներին դիմեց մարզպետը:

Անդրադառնալով դպրոցական ու նախադպրոցական շենքերի ջեռուցման հետ կապված հարցին՝ Գնել Սանոսյանը հանձնարարեց ապահովել բավարար ջերմաստիճան՝ մշտական ջերմաչափումներ իրականացնելով դասասենյակներում: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր անասնագլխաքանակի հաշվառմանը: «Պետք է այս հարցում մինչեւ վերջ լինել հետեւողական եւ արձանագրել միայն իրատեսական թվեր, որպեսզի անթերի կարողանանք իրականացնել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները, քանի որ պատվաստանյութերը պետության կողմից տրամադրվում են հաշվառված անասնագլխաքանակի չափով։ Բոլորիս պարզ է, թե նախկինում ինչ վատ հետեւանքների են հանգեցրել սխալ ներկայացված հաշվառումները»,- նշեց մարզպետը:

Նա կարեւորեց նաեւ սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմման ու ընդունման գործընթացի ճիշտ ու սեղմ ժամկետներում կազմակերպելու խնդիրը: «Մենք այս տարի եւս պետք է մեծ քանակությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք՝ առաջ անցնելով նախորդ տարվա ցուցանիշներից: Այս պահից սկսած՝ մենք պետք է լինենք նախաձեռնողի դերում՝ նախօրոք ուսումնասիրելով ու ճշգրտելով համայնքների ֆինանսական հնարավորությունները եւ նախագծերը, որպեսզի համոզվենք, թե որքանով են իրատեսական այդ ծրագրերը: Մյուս կողմից՝ պետք է անենք հնարավորը, որպեսզի վաղ գարնանից կարողանանք տալ շինարարական աշխատանքների մեկնարկը»,-շեշտեց Գնել Սանոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ աղբահանության, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, հողերի վարձակալական մրցույթների անցկացման ու վարձավճարների հավաքագրման, մարզային ենթակայության որոշ հիմնարկներում վարձակալական պայմանագրերի ճշգրտման կամ վերանայման հետ կապված հարցեր:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը