Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը:

ԻրանիմայրաքաղաքԹեհրանիօդանավակայանիմոտակայքումկործանվելէ176մարդտեղափոխող«Ուկրաինայիմիջազգայինավիաուղիներ»ընկերությանուղևորափոխադրողԲոինգ-737ինքնաթիռը: IRNAգործակալությանտվյալներովինքնաթիռիբոլորուղևորներնուանձնակազմիանդամներըզոհվելեն: Farsգործակալությանտվյալներով՝վթարիպատճառըտեխնիկականանսարքություննէեղել:Ավելիվաղ«Ռոյթերս»գործակալությունըհաղորդելէր,որինքնաթիռըԻմամԽոմեյնիիանվանօդանավակայանիցուղևորվումէրԿիև:Վթարիվայրէուղարկվել22մեքենաևշտապօգնությաներկուավտոբուս:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում