Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան համայնք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:
ՀՀ վարչապետը շրջում է Նոյեմբերյան համայնքում, լուսանկարվում բնակիչների հետ և շնորհավորում նրանց գալիք Ամանորը:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Կարդացեք հոդվածը` Русский