Հասարակական

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

 Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշեց Օհանջանյանը:

ՀՔԾ քննիչները դեկտեմբերի 27-ին հարցաքննում էին Թովմասյանին:

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում