Հասարակական

Պաշտպանը հայտնել է ՀՔԾ-ի կողմից Հրայր Թովմասյանին հարցաքննելու օրը       

1 րոպեի ընթերցում

 Պաշտպանը հայտնել է ՀՔԾ-ի կողմից Հրայր Թովմասյանին հարցաքննելու օրը       

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտպանին հայտնել է ՀՔԾ քննիչը:

«Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը:

Թե ինչ գործով է Հրայր Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում