Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր լրատվամիջոցը ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ նշել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդ»-ի դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդ»-ում՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն:

Նշվում է, որ Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սանդերլենդ»-ի հետ հանդիպման 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո «կարիճ» հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանի հեղինակած այդ գոլը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում