Պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ. վարչապետի կոչը՝ քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից աշխարհում ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ է սխալ սնվելը, ինչն ամանորյա շրջանում մեզ համար խնդիր է: Այդ մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ քաղաքացիներին ուզում եմ կոչ անել, ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, բայց կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել, որ ուտեն խոզի բդից, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ՝ բա այսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են և պետք է դա հաշվի առնել, առավել ևս ոչ առաջին թարմության մթերքի:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա: Որովհետև տոլման ու մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մի օրում պատրաստել 5 օրվա ուտելու մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վնասակար է: Մեր ամենահարազատներին ստիպում ենք ՝ պիտի սա էլ ուտես, սա էլ, սա էլ՝ 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խուզի բուդը, մի՛ արեք: Պատրաստեք այնքան, որքան իրական է ուտելը: Պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան