Կառավարությունը կարող է ձգտել պետբյուջեի մինչև 100 մլրդ դրամով գերակատարման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին պետական բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, և կառավարությունը կարող է ձգտել մինչև 100 մլրդ դրամով գերակատարման:

Այս մասին կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Այսինքն՝ բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսավարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք ու փոխանցել: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»,- ասաց վարչապետը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի և ավելացրեց, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է: «Մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ասել. եթե նախորդ տարի տնտեսավարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը արդեն 153 մլրդ դրամ է: Այսինքն՝ մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, չենք ունենա, միաժամանակ ետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան