Քաղաքականություն

ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային ուղղություններից է եղել անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019 թվականը նշանավորվեց երկու երկրների անվտանգության ամրապնդմամբ:

«Ընթացիկ տարում մի շարք քայլեր են ձեռնարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այստեղ լուրջ արդյունքներ ունենք գրանցած: Ունենք ծրագրեր կրկնապատկելու ռազմաբազայի մարտական ներուժն առանց թվաքանակի ավելացման»,-ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրեց, որ նախատեսում են նշանակալի աշխատանքներ կատարել ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Նա նշեց, որ ներգրավելու են նաև Հայաստանի կապալառուներին:

2019 թվականին հաջողությամբ զարգացել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում