Քաղաքականություն

Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպում. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձեւաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ սեպտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպման կոնկրետ օրվա հետ կապված պաշտոնական հայտարարություն կլինի»,- ասել է Զախարովան:

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում