Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը

Հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն:

Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց և որոշ դեպքերում նաեւ՝ արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն:

Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: Ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել: 2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսավարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական եւ ֆինանսական ծառայություններ մատուցողները:

Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչեւ փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am