Հասարակական

Սուբվենցիոն ծրագրերով գազաֆիկացվել է 16 համայնք

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրերով գազաֆիկացվել է 16 համայնք

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով` պետության և համայնքի համաֆինանսավորմամբ այս տարի շուրջ 16 համայնք գազաֆիկացվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն մշտապես եղել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սակայն հստակ է, որ մեր համայնքների մի զգալի հատված և, մասնավորապես, անտառամերձ հատվածները զուրկ են գազաֆիկացումից: Եվ չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա շեշտադրումը կատարել, այնուամենայնիվ, համայնքների` գազաֆիկացման ցանկությունը անտարբերության չի մատնվել: Եվ շուրջ 16 համայնք սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորել ենք»,-ասաց նախարարը:

Պապիկյանը շեշտեց` փողոցային լուսավորության համակարգի կառուցումը համայնքներում ևս հայտնի է: Եվ շուրջ 58 համայնքներում կատարվել է էներգախնայող լուսավորության համակարգի ներդրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում