Հասարակական

Gallup-ի հարցումների համաձայն` հայաստանցիները երկրի ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

1 րոպեի ընթերցում

Gallup-ի հարցումների համաձայն` հայաստանցիները երկրի ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն` հայաստանցիները երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից մեկը համարում են գործազրկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցին. «Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները», հարցվածների 34.1%-ը նշել է, որ դա գործազրկությունն է, նույնքան տոկոսով նշվել են ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը, տնտեսական վիճակը նշվել է 32.8%-ով, իսկ կոռուպցիան 7.0%-ով: Հարցվածները միանգամից մի քանի պատասխան նշելու հնարավորություն են ունեցել, այդ պատճառով տոկոսների գումարն անցնում է 100-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում