1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում

ԱՄՆ-ի վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական 
պատասխան են ստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի եւ Պալաուի քաղաքացիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս պետությունների բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում:

Բացասական դինամիկա կա  Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ մի շարք այլ երկրների բնակիչների դեպքում: Այս երկրների քաղաքացիների երկու երրորդից ավելին մերժում է ստացել Միացյալ Նահանգների տուրիստական վիզայի համար դիմելիս:

Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում:

Փոքր-ինչ ավելի լավ վիճակում են Հայաստանի, Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենյայի, Մոլդովայի, ու Պակիստանի քաղաքացիները: Այս երկրներից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:

Առավել հեշտ են ԱՄՆ-ի տուրիստական վիզաներ տրվել 2019-ին Արգենտինայի, Կիպրոսի, Հոնկոնգի ու Քուվեյթի քաղաքացիներին: Այս երկրներում մերժումների թիվը չի գերազանցում 5 տոկոսը: Արևմտյան Սահարայի քաղաքացիներից եւ ոչ մեկի դիմումը 2019-ին ԱՄՆ-ի դեսպանատներում չեն մերժել:

Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]