Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շուրջ 45 ձեռներեց վերապատրաստման դասընթաց կանցնի Սիլիկոնյան հովտում

Շուրջ 45 ձեռներեց վերապատրաստման դասընթաց կանցնի Սիլիկոնյան հովտում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ համագործակցությամբ հաջորդ տարի շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկի Սիլիկոնյան հովիտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ծրագրերի կազմումը կատարվել է ոլորտի մասնագետների գործուն մասնակցությամբ: Հստակ մատնանշվել է կրթական, վերապատրաստման կարիքը։ Մենք նախատեսում ենք 2020-ին Երևանից և մարզերից 3000-ական մասնագետների կրթության դասընթացներ անցկացնել: Երկրորդ ուղղությունը ձեռներեցության զարգացումն է: Շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկենք Սիլիկոնյան հովիտ»,-ասաց Արշակյանը:

Նախարարությունն այս ուղղությամբ արդեն իսկ ունի պայմանավորվածություններ: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և գլխամասի հետ համատեղ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]