Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հրապարակվել Է ամենահզոր երկրների վարկանիշը

Հրապարակվել Է ամենահզոր երկրների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն առաջին տեղն Է զբաղեցրել U.S.News հանդեսի վարկածով «աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը երկրորդ տեղում Է, առաջատարների եռյակը եզրափակել Է Չինաստանը: Անցյալ տարվա համեմատությամբ վարկանիշի առաջատարների տասնյակը չի փոխվել՝ բացառությամբ վերջին տեղի. Արաբական Միացյալ Էմիրությունները տեղը զիջել Է Հարավային Կորեային:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), բնակչության թվաքանակը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը, նորությունների վերնագրերում հայտնվելը, մասնակցությունը գլոբալ տնտեսական մոդելներին: Նաեւ, համոզված են վերլուծաբանները, «եթե հզոր երկիրն ինչ-որ բան Է խոստանում, ապա, գոնե, միջազգային հանրակցությունում ոմանք հավատում են, որ նա կկատարի խոստումը»: U.S.News-ը կարծում Է, որ 2019 թվականին աշխարհի վրա ամենից քիչ ազդել են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am