Հասարակական

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կկարողանան անվճար այցելել մշակութային կենտրոններ

1 րոպեի ընթերցում

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կկարողանան անվճար այցելել մշակութային կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,- նշեց Բաթոյանը:

Նրա խոսքով՝ տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես կարող են մոտենալ թանգարաններ, թատրոններ և ցույց տալ անձնագիր՝ տարիքը հաստատելու համար և, եթե կարիք լինի, հաշմանդամության հաստատման փաստաթուղթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում