Հասարակական

Առողջապահության նախարարությունում կնքվել է դրամաշնորհային պայմանագիր

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունում կնքվել է դրամաշնորհային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է «Համայնքային ուռուցքային վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավման շարժական կլինիկայի մեքենա ձեռք բերելու» դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությունը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկայի տնօրեն Յուրի Ավագյանի միջև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն ցուցաբերել Հայաստանի 21 գյուղական համայնքներում, մասնավորապես` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում` շարժական կլինիկայի մեքենայի միջոցով: Բժշկական թիմը կրթական և մեթոդական օգնություն է տրամադրելու ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին և համայնքային առողջության կամավորներին՝ այդպիսով բարձրացնելով բժշկական անձնակազմի կարողությունները նպատակային կլինիկաներում: Արդյունքում` 7700 անձ ուղղակիորեն կօգտվի ծրագրից:

Անհրաժեշտության դեպքում` պացիենտները կհրավիրվեն Երևանի «Մեփլ Լիֆս» կլինիկա հոգեբույժների հետ խորհրդատվություն ստանալու համար:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Ճապոնիայի դեսպանությունը երկար տարիներ շարունակ համագործակցել և աջակցել է նախարարությանը և շնորհավորել է «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկային դրամաշնորհային պայմանագրի կնքման առթիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում