Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է 4 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է 4 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 4 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 41 սանտիմետրի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 156 միլիոն 872 հազար խորանարդ մետր ջուր, իսկ փոխարենը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 143 միլիոն 857 հազար խորանարդ մետր ջուր: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի՝ լճի ջրային պաշարների դրական հաշվեկշիռը հաջողվել է ապահովել սահմանված չափաքանակներից ավելի քիչ ծավալների ջրբացթողումների արդյունքում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում