Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում  դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Չկան ընտանիքներ, որոնք լինելով  երկրաշարժից անօթևան  և ճանաչված լինեն շահառու ու նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ  կան ընտանիքներ, որոնք 1988 թվականի հետևանքով կորցրել են բնակարան, բայց ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Պատասխանատուն տեղեկացնում է, որ այդ ընտանիքները տարբեր պատճառներով շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են թերի փաստաթղթերի, կա՛մ հաշվառման ընթացքում քաղաքից բացակայելու պատճառով: Շատ են նաև դեպքերը, երբ սենյակների քիչ քանակի պատճառով միայն ընտանիքի մի մասն է տեղափոխվել բնակարան, մյուսը մնացել է տնակում:

Եթե բազմաբնակարան շենքերի մասով խնդիրը որոշակի լուծված կարելի է համարել, ապա սեփական բնակֆոնդի մասով  պետությունը դեռ պարտավորություն ունի՝ սեփական տներում բնակվող 94 ընտանիքներ ընդհանրապես փոխհատուցում չի ստացել: Գյումրիում կա նաև 154 ընտանիք, որոնք մասնակի են փոխհատուցվել պետության կողմից: Ընդհանուր առմամբ, տարբեր պատճառներով, պետության կողմից մերժված կամ  փոխհատուցում չստացած 1050 ընտանիքի խնդիր այս պահին լուծում է պահանջում:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ