Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

 Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ նվազել, ոչ ավելացել է: Եթե չհաշվենք վերջին միջադեպը՝ մեր զինծառայողի վիրավորման (ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը), որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս արևելյան հատվածում և որին Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարար Բալայանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր նոյեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ