Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՆ-ն որոշել է չերկարացնել 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը

ՊՆ-ն որոշել է չերկարացնել 27 տարին լրացած չծառայածներին քրեական 
հետապնդումից ազատող օրենքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ որոշել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետի երկարացման չգնալ: Արդյունքում 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը,  վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Հիմա ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ որոշվածը հետևյալն է՝ մենք այլևս այդ օրենքի երկարացման չենք գնալու: Հնարավորություն են ունենալու մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 31-ը գալ ու վճարել այդ գումարը: Քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գալ ու ներկայանալ»,-ասաց Բալայանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ամեն տարի օրենքը երկարացվում է, Բալայանը արձագանքեց՝ ամեն տարի տեսե ՞լ եք ՊՆ-ի դիրքորոշումը: Փոխնախարարը նշեց՝ ՊՆ-ն չի կարող անմասն մնալ այն քաղաքական դիրքորոշումից, որը որդեգրել է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: «Եթե տեսել եք այդ օրենքի նախագծի երկարացումները որևէ անգամ ՊՆ-ի կողմից չեն նախաձեռնվել: Դրանք նախաձեռնվել են մեր գործընկեր գերատեսչությունների կողից, և որոշակի քննարկումների արդյունքում կառավարությունը դրական արձագանք է տվել»,-նշեց նա։

Բալայանը նաև նշեց, որ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք տվել են իրենց բացասական եզրակացությունը:

Գործող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերադառնալ Հայաստան, սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվել քրեական հետապնդումից: Սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]