Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գեղեցիկ և հերոսական պատմություն. ՀՀ նախագահը հրաժեշտի խոսք է հղել Գոհար Վարդանյանի հիշատակին

Գեղեցիկ և հերոսական պատմություն. ՀՀ նախագահը հրաժեշտի խոսք է հղել Գոհար 
Վարդանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը:
Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր այնպիսի իրական դրվագներով, որոնք երբեմն աներևակայելի էին: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ անմիջական շփումներից ստացած իր տպավորություններին. Արմեն Սարգսյանը նրանց ճանաչում էր վաղուց և անձնական ջերմ հարաբերություններ ուներ:

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը զինվորական կարգով՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am