Հասարակական

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. մասնակցում է ՀՀ նախագահը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. մասնակցում է ՀՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեգենդար հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի գլխավորությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Հուղարկավորության արարողությունն անցկացվում էզինվորական կարգով՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Ժամանել են բազմաթիվ հյուրեր:

Հետախույզ (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի)։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբին հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։ 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին:

Նրան կհուղարկավորեն Տրոյեկուրովյանգերեզմանատանը՝ ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի կողքին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում