Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ավելացրեց Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ի  նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 475 միլիոն 747 հազար դրամ։

«Սա աշխատավարձերի բարձրացման հետ կապված 3 ամսվա գումարն է, որ այս տարի դեռ չենք տվել»,- ասաց Ցոլակյանը։ 

ԱԻ նախարարը նշեց, որ ներկայումս փրկարարի միջին աշխատավարձը կազմում է  մոտ 130 հազար դրամ, իսկ նախկինում այն 85-90 հազար դրամ էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]