Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետի պաշտոնակատարին մեղադրանք 
է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել։

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Նաիրա Հարությունյանը:

«Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանց իրացման նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար»,-  ասաց Հարությունյանը:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է:

Նոյեմբերի 22-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Էդուարդ Պողոսյանը:

Անձնական խուզարկությամբ  Գևորգ Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1.5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1.2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ և 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներարկիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]