Հասարակական

Երևանում աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կլինի մինչև տարեվերջ

1 րոպեի ընթերցում

Երևանում աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կլինի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում աղբավայր կառուցող կազմակերպության անունը հայտնի կդառնա 2019 թվականի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե երբ է նախատեսվում նոր աղբավայր կառուցել:

«Երևանում աղբավայրի կառուցման նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, մի քանի անգամ մրցույթը երկարաձգվել է, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին մասնակցել: Մրցույթը կայացել է, ունենք 7 մասնակից, այժմ իրականացվում է նրանց գնահատումը»,- շեշտեց Սարգսյանը և հավելեց, որ հաղթողի անունը պարզ կդառնա տարեվերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում