Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ 
դրամի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ արդարադատության նախարարությունից:

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 միլիոն ՀՀ դրամ գումար:

Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչև նոյեմբերի 12-ը աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով մերժվել է 19 դիմումատուի դիմում, որից 15-ը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը թեթև վնասվածք ստացած լինելու հիմքով, 4-ը՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով»,- նշեցին Արդարադատության նախարարությունից:

 «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

1) 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

2008 թվականի մարտի 1- 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի  թիվ 990-Ն որոշմամբ: Մասնավորապես՝ սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, ինչպես նաև ամրագրվել է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]