Հասարակական

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիա կատարած այցի ընթացքում նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, խորհրդաժողովի շրջանակում Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի (Dalia Grybauskaitė) հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է կանանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան ծրագրեր մշակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Նույն օրը վարչապետի տիկինը հանդիպել է «Կին քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի» խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի հետ (Hanna Birna Kristjánsdóttir): Զրուցակիցները քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի։ Ռեյկյավիկում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է նաև «Համագործակցության լավագույն օրինակները» խորագիրը կրող աշխատանքային ճաշին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում