Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ ԱԻ փոխնախարարն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՌԴ ԱԻ փոխնախարարն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով նոյեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը դիմավորել է իր գործընկեր Նիկոլայ Գրեչուշկինին և ուղեկցել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Փոխնախարարները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացել են ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնում փոխնախարարներ Արկադի Բալյանին և Նիկոլայ Գրեչուշկինին ներկայացվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, հնարավորությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

Այս տարվա ընթացքում կենտրոնի ուժերով՝ տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են բազմաթիվ փրկարարներ, իրականացվել են հայ-ռուսական համատեղ վարժանքներ, Իրան և Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն:

Արկադի Բալյանը նշել է, որ հատկապես այս տարի գրանցված աննախադեպ անտառային հրդեհների ժամանակ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հստակ տեղորոշվում էին հրդեհի օջախները, որը հրշեջ-փրկարարներին թույլ էր տալիս ավելի արդյունավետ գործել:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնի տարածքում այս տարի իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, գնվել է նոր տեխնիկա:

Կենտրոնի տարածքի պարսպապատման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, կառուցվել են ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ, փրկարարների համար նախատեսված մի քանի վարժահրապարակներ, նյութական միջոցների պահպանման համար նախատեսված նոր պահեստներ:

Ռուսական կողմը այս տարվա ընթացքում շարունակել է հագեցնել կենտրոնի տեխնիկական բազան:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը զբաղեցնում է 17,5 հեկտար տարածք և հագեցած է գերժամանակակից, հումանիտար արձագանքման, փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայով, կինոլոգիական, լեռնագնացների ուսուցման համար նախատեսված ենթակառուցվածքներով, այլ անհրաժեշտ պարագաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]