Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավինյանը ներկայացրեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը

 Ավինյանը ներկայացրեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի 
վկայականի կասեցման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հայկական «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշեց, որ ընկերությունը խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ:

«Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով և կանոններով չեն ուզում առաջնորդվել: «Տարոն Ավիա»-ն խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ: Եվրոպական մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտներին չի համապատասխանում, և խնդրահարույց են թռիչքները: Մենք որակական առումով բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց, եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունն ու առաջնահերթությունը, և այստեղ զիջելու տեղ չունենք»,- ասաց Ավինյանը:

Նոյեմբերի 6-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է. «Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում' գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված էր հրապարակման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am