Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/995510.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ից գումարված նիստի ընթացքում պատգամավորները մի շարք օրենքների նախագծեր են քննարկել և ընդունել առաջին ու երկրորդ ընթերցմամբ:
Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի այս նախագիծը հեղափոխական է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բյուջեն հեղափոխական չհամարելով նշել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով և նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում: