Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ. Լիլիթ Մակունցը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում

Ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ. Լիլիթ Մակունցը ելույթ է ունեցել 
ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ունի հստակ հստակ հանձնառություն կառուցել իր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «German Marshall Fund»-ում Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպմանը:

«Իմ ելույթի ժամանակ ներկայացրեցի Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ մեր քաղաքական հստակ կամքը ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ, հենց դրան են միտված առաջարկվող օրենսդրական բարեփոխումները։ Իմ խոսքում համառոտ ներկայացրեցի հստակ քայլերից բաղկացած այն օրակարգը, որով մենք Վաշինգտոնում ենք որպես բարեկամական խումբ։ Անդրադարձա նաև արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին։ Վերահաստատեցի մեր հստակ հանձնառությունը կառուցել մեր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա։ Ելույթիս հաջորդող հարց ու պատասխանի շրջանակներում հնչեցին Հայաստան ԵՄ հարաբերությունների, Հայաստան֊ՌԴ հարբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներքաղաքական հարցեր։ Իմ խոսքում հստակ արձանագրեցի, որ մենք, կողմնակից լինելով արագ բարեփոխումների, միաժամանակ շատ ուշադիր ենք և ապահովում ենք քաղհասարակության մշտական ներգրավվածությունը այդ գործընթացում»,-նշել է Լիլիթ Մակունցը:

Հայ-ամերիկյան բարեկամական խումբը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում: Պատվիրակության կազմում են Տաթևիկ Հայրապետյանը, Էմդոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը: Օրակարգում հանդիպումներ են կոնգրեսականների, USAID գրասենյակի և հեռահաղորդակցության գծով փորձագետների, սենատորների հետ: Լիլիթ Մակունցը ավելի վաղ նշել էր, որ այցը բավական հագեցած է և տարբերվում է նրանով, որ հանդես են գալիս համագործակցության կոնկրետ ձևաչափերի առաջարկով՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարաբերություններին բովանդակություն հաղորդելու համատեքստում, և հիմնական քննարկումները հենց այդ մասին են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am