Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային 
ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Խատիա Բունիաթիշվիլու յուրաքանչյուր բեմել մեծ իրադարձություն է ամենահեղինակավոր բեմահարթակների համար: Նա հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում ինչպիսիք են՝  Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի  Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Միլանի La Scala, Ժնևի Victoria Hall և այլ բեմահարթակները:

«Խատիա Բունիաթիշվիլի. հսկայական տեմպերամենտ ու վարպետություն, որը հիշեցնում է երիտասարդ Մարթա Արգերիխին»,- գրել է Classical FM-ը:

«Երաժիշտ, որի կատարումը բխում է անմիջապես սրտից»,-նշել է The Guardian-ը:

Բունիաթիշվիլու հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:

Տեսանյութում Բունիաթիշվիլին նվագում է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ը (Victoria Hall, Ժնև, Շվեյցարիա):




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ