Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն Է տարել

Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն Է տարել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն Է տարել: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրահատությունն անցել Է հաջող: Նախագահ Յունկերն իրեն լավ Է զգում եւ արդեն այսօր կտեղափոխվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից»,- հայտարարել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտնել Էր, որ անեւրիզմի հեռացման՝ Յունկերի վիրահատությունը պլանավորված Է նոյեմբերի 11-ին: Օգոստոսին 64-ամյա Յունկերը լեղապակի հեռացման վիրահատություն Է տարել: Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի լիազորությունների ժամկետը պետք Է ավարտվեր հոկտեմբերի 31-ին, սակայն երկարաձգվել Է մինչեւ դեկտեմբերի 1-ը, քանի որ Եվրախորհրդարանը չի հասցրել ժամանակին հաստատել նոր Եվրահանձնաժողովի կազմն՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ: Յունկրեն ավելի վաղ արդեն հայտարարել Է իր մանդատի ժամկետը լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am