Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը

Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵՄ կինոփառատոներ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ Մշակույթի ազգային ինստիտուտների ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Եվրոպական Ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հաայստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փառատոնի այլ հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել տկն Վիկտորինը, պրն Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ յուրաքանչյուրն իր հերթին կարևորելով Եվրոպական ֆիլմերի փառատոնը Հայաստանում։

Փառատոնը մեկնարկել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի նկարահանած «Գլորիա Մունդի» ֆիլմի պրեմիերայով։

Հյուրերի ողջույնին հաջորդել է ֆրանս-իտալական արտադրության «Գլորիա Մունդի» ֆիլմի ցուցադրությունը, որը, Ֆրանսիայում կայանալիք պրեմիերայից առաջ, բացառության կարգով ցուցադրվեց Հայաստանում։ Ֆիլմը պատմում է ֆրանսիական մի ընտանիքի մասին, որում զարգանում են բարդ փոխհարաբերություններ։ Խրվելով ընտանեկան և հասարակական խնդիրների մեջ՝ նրանք կարծես ստվերում են թողնում իրենց կյանքի երջանկությունը։

Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ամեն օր ցուցադրություններ կազմակերպելով թե՛ Երևանում և թե՛ հանրապետության այլ մարզերում:

               




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ