Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել
17:58, 9 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը Համբուրգից ոչ հեռու մայրուղու վրա շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 32 մարդ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Bild թերթը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ժամը 5:35-ին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի մասից, բախվել արգելափակոցին և շրջվել:
Ավտոբուսում 48 ուղևոր է եղել, որոնցից 32-ը թեթև վնասվածքներ են ստացել:
Պատահարի պատճառները դեռ հստակեցված չեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում