Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել

Armenpress 17:58, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը Համբուրգից ոչ հեռու մայրուղու վրա շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 32 մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Bild թերթը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ժամը 5:35-ին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի մասից, բախվել արգելափակոցին և շրջվել:

Ավտոբուսում 48 ուղևոր է եղել, որոնցից 32-ը թեթև վնասվածքներ են ստացել:

Պատահարի պատճառները դեռ հստակեցված չեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am