Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը

Մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի 
երևանյան փուլը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» կազմակերպության նախաձեռնությամբ,  նոյեմբերի 7-ին մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները ներկայացնում են իրենց աշխատանքները: 

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում. Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը»,  Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն),  Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն): 

Բացի այդ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան (Մ. Մակդոնախ` «Բարձ Մարդը»), Թեհմինե Խաչատրյան (Հ Թեքգյոզյան` «Մատնահետք»), Ծովինար Մարտիրոյսան (Չ. Այթմաթով` «Կառափնարան»), Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան (Ֆ. Դոստոևսկի` «Խեղճ մարդիկ»): 

«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կանցկացվեն «Լոֆտում». (դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ` «Ձայնը՝ աշխատանքային գործիք» թեմայով, պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ` «Շարժումը բեմում» թեմայով, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ` «Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները» թեմայով,  դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ` «Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները» թեմայով, սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ` «Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում» թեմայով):

«Արմմոնո Plus»-ը, ընդլայնելով աշխարհագրությունը,  հոկտեմբերի 19-22-ը անցկացվել է Տավուշում: Մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում, ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]