Սպորտ

4 մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

4 մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցեն 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթ խաղարկության հերթական փուլում մեդալների համար կպայքարեն` Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը կմեկնարկի նոյեմբերի 18-ին և կեզրափակվի 25-ին: Այն համարվում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում