Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունն անցկացրել է ԶՈՒ-ում կանանց խնդիրների քննարկում

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունն անցկացրել է ԶՈՒ-ում կանանց 
խնդիրների քննարկում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 1-ին մասնակցել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկ­մա­նը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծա­ռա­­յության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպա­տա­կով իրակա­նաց­վող միջոցառումնե­րը: Անդրադարձ է եղել նաև զինծառա­յող­ների շրջանում մարդու իրավունք­նե­րի և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am