Հասարակական

ԵՄ-ն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. դեսպան

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. դեսպան

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ոչ միայն շահագրգռված էՀայաստանում դատական համակարգի բարեփոխումների իրականացմամբ, այլև աջակցում է դրանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը։

«Եվրոպական միությունը Հայաստանում շատ սերտ կոնտակտի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝բարեփոխումների օրակարգի իրականացման գործում և կայուն ժողովրդավարական զարգացումներին։ Այդ իսկ պատճառով Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

ԵՄ դեսպանը նաև նշեց, որ Եվրոպական Միությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում