Հասարակական

ՃՇՀԱՀ-ում նշել են «Ջերմագազամատակարարման և օդափոխության» ամբիոնի 70-ամյակը

5 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ում նշել են «Ջերմագազամատակարարման և օդափոխության» ամբիոնի 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը։ Ջերմատեխնիկայի գազամատակարարման, օդափոխության համակարգերի բարձրակարգ ինժեներներ, նախագծողներ, գիտաշխատողներ ապահովող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), իր տեսակի մեջ Հայաստանում միակը՝ «Ջերմագազամատակարարման և օդափոխության» (ՋԳՄՕ) ամբիոնը նշեց իր 70 ամյակը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը:

«Ողջունում եմ այս ամբիոնի նախկին և ներկա աշխատակիցներին և շնորհավորում նրանց, որ հաճախել կամ հաճախում են այս լեգենդար ամբիոնը։ Անգնահատելի է այս ամբիոնի ավանդը շինարարական ոլորտի զարգացման գործում»,- շնորհավորելով ամբիոնի 70 ամյակը իր ելույթում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ կոմիտեի կողմից ամբիոնին շնորհելով Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ։

2019-ի նոյեմբերի 1-ին ՃՇՀԱՀ-ում տոն էր՝ «հոբելյարին» շնորհավորելու էին եկել համաշխարհային ճանաչում ունեցող բելգիական «Յագա», ռուսական «Թերմոռոս Գրուպ», հայաստանյան «Շտիգեն», «ԳազպրոմԱրմենիա», «Կոնսել», «Թեմոռոս-Ար», «Վենջինժինիրինգ», «ԷՅԻ քոնսալթինգ» գործընկեր ընկերությունների հիմնադիր տնօրենները, Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, շրջանավարտներ, ուսանողներ և այլոք։

«Մեր նպատակն է կրթել աշխատաշուկային համապատասխան մասնագետներ, ովքեր կտիրապետեն բարձր տեխնոլոգիաներին, մարդկանց հետ շփման արվեստին, մենեջմենթի հմտություններին։ Այդ նպատակով ամբիոնը համագործակցում է աշխարհում հայտնի՝ «Միցուբիշի Էլեկտրիկս», «Յագա» ընկերությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի, եվրոպական մի շարք համալսարանների հետ։ Նախատեսում ենք վերականգնել համագործակցությունը Մոսկվայի Գուբկինի անվան նավթի և գազի համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի համանուն ամբիոնի հետ»,- ողջունելով հյուրերին իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի 70 ամյակի առթիվ համալսարանը ամբիոնի կայացման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց դոկտոր պրոֆեսոր Զոհրապ Մելիքյանին, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հենրիկ Գարոյանին, դասախոսներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Սլավա Զատիկյանին, Սերգեյ Պողոսյանին, Ռոբերտ Խարազյանին։

«Այս միջոցառումը հարթակ օգտագործելով, փորձել ենք ուսանողներին ներկայացնել ոլորտի առաջատարների հաջողված պատմությունները՝ լավագույն օրինակներով քաջալերել և մոտիվացնել, ծանոթացնել հանրապետությունում ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, գազամատակարարման ձեռքբերումներին։ Մեր մասնագիտությունը ամենապատվաբեր գործերից մեկն է՝ մարդկանց ապահովում ենք կենսական ամենաանհրաժեշտ պայմաններով՝ տալով նրանց թարմ օդ և ջերմություն։»,- շնորհավորելով ներկաներին ասաց «ՋԳՄՕ» ամբիոնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ Աննա Քարամյանը։

ՋԳՄՕ ամբիոնի տրամադրության տակ են գտնվում ոլորտի ժամանակակից սարքավորանքով կահավորված 4 լաբորատորիաներ՝ «Ջեռուցման և օդափոխություն », «Հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային համակարգեր», «Էներգաարդյունավետություն», «Գազամատակարարում» որոնցում տեղակայված սարքավորումներն ու համակարգերն ունեն ճանաչողական, ուսուցողական նշանակություն։ Լաբորատորիաները ներդրվել են «Թերմոռոս-Ար» ՍՊԸ, «Կոնսել» ՍՊԸ ընկերությունների և «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի աջակցությամբ։

1949թ-ին ԵրՊԻ-ի շինանրարական ֆակուլտետի կազմում ստեղծվել է ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնը, որի կայացման մեջ մեծ ներդրում և մասնակցություն են ունեցել ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանը, Լիպարիտ Ղուլոյանը, պրոֆեսոր Գրիգորի Մելիքյանը, Օնիկ Խաչիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զոհրապ Մելիքյանը և այլ երախտավորներ։ Այս ամբիոնը Հանրապետությունում միակն է , որը բարձրագույն մասնագիտական կրթություն է ապահովում երկրի տնտեսության զարգացման համար, կարևոր ճյուղի՝ գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության, կլիմատեխնիկայի ոլորտում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում