Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետությունը կքննարկի միջազգային դոնորի կողմից Արտաշատի մարզադաշտում խոշոր ներդրում կատարելու հարցը

Պետությունը կքննարկի միջազգային դոնորի կողմից Արտաշատի մարզադաշտում խոշոր 
ներդրում կատարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արտաշատի համայնքապետի հետ կքննարկի մարզադաշտում միջազգային դոնորի կողմից ներդրումային ծրագիր կատարելու հնարավորությունը: Դոնորները ցանկանում են Հայաստանում որևէ մարզադաշտ հարմարեցնել թեթև ատլետիկային, վազքուղիներ կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան թեթև ատլետիկայի մարզադաշտ չկա, նշեց, որ բոլոր մարզադաշտերում գրեթե բոլոր վերանորոգումներն իրականացվում են` հարմարեցվելով միայն ֆուտբոլին: Եղիազարյանը նշեց, որ կապի մեջ է Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ և տեղյակ է, որ կա ներդրումային ծրագիր` ավելի քան 1մլն դոլարի, որ միջազգային դոնորները պատրաստ են ներդրում անել մարզադաշտում վազքուղիները կառուցելու համար:

Նախարարը արձագանքեց`  ատլետիկայի ուղղությամբ ներկայում աշխատանք տարվում է: «Նոյեմբերի 2-ին ես լինելու եմ Արտաշատում, որպեսզի տեղի մարզադաշտն ուսումնասիրվի, և համայնքապետի հետ բանակցություն տանենք, որ այդ մարզադաշտը տրամադրվի ծրագիրն իրականացնելու համար»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ ինքը ևս սերտ կապի մեջ է Էմմիյանի հետ և վերջերս, երբ հանդիպել են Փարիզում, այդ հարցը ևս քննարկել են: Նախարարը նշեց` համայնքապետի հետ զրույցից հետո կհասկանան, թե արդյոք հնարավոր է Արտաշատի մարզադաշտը տրամադրել` այդ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]