Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԲԿԳ անդամ երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության լուսավոր կետ. Սանջեյ Փրադան

ԲԿԳ անդամ երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության  
լուսավոր կետ. Սանջեյ Փրադան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաց կառավարման գործընկերության անդամ 79 երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության պայծառ ու լուսավոր կետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպմանն այս մասին ասել է ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրեն Սանջեյ Փրադանը:

«Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մեծ ազդակ էր, որը տրվել էր քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների կամքը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու»,-  նշել է Սանջեյ Փրադանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար հաջորդ քայլը պետք է լինի կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահությունը  բարձրացնելը, ինչի կարող են նպաստել երկրում տնտեսական և իրավական իրական բարեփոխումները:

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը օրինակելի է  ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչպես նաև կարևորել է հաջորդ գործողությունների ծրագրում նպատակաուղղված հանձնառությունների շրջանակը ընդլայնելը:

Սանջեյ Փրադանը պատրաստակամություն է հայտնել նաև  աջակցել Հայաստանին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու  հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am