Քաղաքականություն

Դեվին Նունյեսը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Դեվին Նունյեսը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամԴեվինՆունյեսը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախումբը ԴեվինՆունյեսի կոչը տեղադրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին ՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է Նունյեսը:

Դեվին Նունյեսը2015-ից 2019 թվականի հունվարը զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում