1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի թիվը կրճատվել է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 
աշխատակազմի թիվը կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի թիվը կառավարության կառուցվածքի փոփոխություններով կրճատվել է միավորման արդյունքում: 2020-ի բյուջեով աշխատակիցների վերջնական թիվը 313 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020-ի բյուջեի մասին օրենքի նախնական քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Նախարարության աշխատակազմի թիվը միավորումից հետո պակասել է, վերջնական թիվը 2020 թվականի բյուջեով 313 է` մոտ 100 հոգով պակաս, սակայն սա միայն առաջնային փուլում է: Մենք կրճատում չենք արել ըստ ճաշակի, ստորաբաժանումները կրճատվում են, եթե կա այլ ստորաբաժանում, որը կկատարի նրանց ֆունկցիոնալ պարտավորությունները»,-ասաց նախարարն ու հավելեց` ամեն ինչ արվում է տրամաբանության շրջանակում, օպտիմալացումը դինամիկ գործընթաց է, որը շարունակվում է:

Պապիկյանը նշեց, որ 2020-ի բյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված է շուրջ 23 ծրագիր` 127 միջոցառումներով: Դա ընդհանուր առմամբ կազմում է 353 մլրդ 477 մլն 990 հազար դրամ:

Կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Դրան փոխանցվել են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]