Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Նախարարությունն անտառապահների աշխատավարձերի բարձրացման համար ոլորտին կուղղի ավելի շատ գումար

 Նախարարությունն անտառապահների աշխատավարձերի բարձրացման համար 
ոլորտին կուղղի ավելի շատ գումար

ԵՐԵՎԱ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաջորդ տարվա նախատեսվող բյուջեի բաշխման հարցում փոփոխություններ է արել: Մասնավորապես ավելացումներ են եղել անտառապահների աշխատավարձերի բարձրացման հետ կապված, նվազել են վառելիքի և գործուղումների համար նախատեսվող գումարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ընդհանուր բյուջեն 6.9 մլրդ դրամ է, որից 1.6 մլրդ դրամը գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրվող գումարներն են: Ունենք հինգ ծրագիր, որոնց մեջ ներառված է 28 միջոցառում: Որոշակի փոփոխություններ են եղել անցյալ տարվա համեմատ: Մասնավորապես անտառային ոլորտում անտառապահների աշխատավարձերի բարձրացման հետ կապված գումարները որոշակի ավելացել են: Ինչպես նաև Սևանի ջրածածկ տարածքների մաքրման հետ կապված որոշակի ավելացումներ կլինեն»,-ասաց Գրիգորյանը:

Պետական պահպանության ապարատի ծախսերը նվազել են, հիմնականում կրճատվել են վառելիքի և գործուղումների համար նախատեսվող գումարները: Նախարարը հիշեցրեց, որ 2019-ին պետական բյուջեի կողմից լրացուցիչ գումարներ էին տրամադրվել Արարատյան դաշտի հորերի կոնսերվացման աշխատանքները սկսելու համար, որոնք այս պահին ընթանում են:

Նախարարը նշեց, որ բացի պետական բյուջեի ֆինանսավորումից, կան մի շարք դրամաշնորհային ծրագրեր, մասնավորապես բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ԾԻԳ-ը իրականացնում է երկու ծրագիր: Դրանցից մեկը վերաբերվում է Արթիկի լքված քարհանքների ռեկուլտիվացման աշխատանքներին, մոտ 680 մլն դրամի ծրագիր է իրականացնում: «Հաջորդ ծրագրով Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ-արգելոցի շրջակայքում մոտ 1.1 մլրդ դրամի կարգի լրացուցիչ գումարներ կտրամադրվեն, որ մարդիկ այդ համայնքներում խոցելիությունը նվազեցնեն: Դրանով բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ճնշումը կնվազեցնենք»,-եզրափակեց նախարարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ